Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 11-12-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 11-12-ին, ինչպես նաև 13-ի գիշերը, տեղումներ չեն կանխատեսվում։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
