Իրկուտսկում տեղի ունեցած դեպքից հետո Google-ում «ժանտախտ» բառի որոնումները մեկ շաբաթում աճել են 2800 %-ով
Ռուսաստանցիներն ավելի ու ավելի են որոնում ժանտախտի մասին տեղեկություններ․ գրում է meduza.io-ն։
Google Trends-ի տվյալներով՝ «ժանտախտ» բառի որոնումները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում աճել են մոտավորապես 2800%-ով։ Հետաքրքրության աճը սկսվել է Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքի հիվանդանոցում կարանտինի մասին լուրից հետո։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ այնտեղ թոքային ժանտախտից մահացել է 28-ամյա Դարյա Շիպիլովան։
Վարկածներից մեկի համաձայն՝ նա հոսպիտալացվել է Թաիլանդից վերադառնալուց հետո, մինչդեռ մեկ այլ տարբերակի համաձայն՝ նա Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորանտ էր և պատահաբար կոտրել է հարուցիչը պարունակող փորձանոթը։
Պաշտոնապես իշխանությունները չեն հաստատել, որ նա մահացել է ժանտախտից. «Ռոսպոտրեբնադզոր»-ը պնդում է, որ նրա մոտ ախտորոշվել է «անհայտ ծագման թոքաբորբ»։
Հոկտեմբերի 3-ին Բայկալսկի քաղաքային պաշտոնյաներն իրենց Telegram ալիքում կոչ էին արել խուսափել Շելեխով գնալուց, սակայն ավելի ուշ հեռացրել են գրառումը։ Հոկտեմբերի 4-ին Իրկուտսկի մի քանի հիվանդանոցում հայտարարվել է երեքշաբաթյա ։
