Լարսում հայ վարորդները կոնյակով բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած վիճակում են

Այսօր Հայաստանի մի քանի քաղաքացի ահազանգել են, որ մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդ իրենց բեռնատարներով հայտնվել են պատանդի կարգավիճակում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանք կանգնած են Լարսի ռուսական կողմում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդներից մեկը ասել է. «Մեկ ամիս է՝ Լարսի ռուսական կողմում կանգնած ենք բեռներով, ոչ բեռնատարների տերերն են կարողանում գումար ուղարկել, ոչ մենք ենք կարողանում մնալ, դիզվառելիքն էլ վերջացել է… Մոտ 30-40 բեռնատար կա այս պահին կանգնած, որոնք բեռնված են կոնյակով»։

Share This