19 տարի չլուծված գույքային հարց

Երևանի Ֆիրդուսի 33 թաղամասում գտնվող Հանրապետության նրբանցք 8ա հասցեի սեփականատեր Վարյա Սաֆարյանը 2007 թվականից բարձրացնում է երկու՝ 78.8 և 244.44 քմ չգրանցված տարածքների նկատմամբ գույքային իրավունքների հարցը։ Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես կարևոր է, քանի որ նույն հասցեի նկատմամբ իրականացվում է հարկադիր օտարման գործընթաց։ Սաֆարյանը պահանջում է իրավական գնահատական տալ ներկայացված պատմական փաստաթղթերին և պարզել, թե ինչ գույք է ենթակա օտարման։

Share This