Երևանում ավտովթար․ բախվել են երկու «Nissan»․ «Nissan Rogue»-ի վարորդը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

«Nissan Rogue»-ի վարորդը «FreeNews» հեռուստաընկերության աշխատակից, քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է։

Share This