Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ 

50-ամյա մասնագետը մեր ֆուտբոլային հանրությանը քաջ հայտնի անձնավորություն է․ որպես գլխավոր մարզիչ նա երկու անգամ՝ 2020/21 և 2021/22 թթ․ մրցաշրջաններում համապատասխանաբար «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, իսկ 2022/23 թթ․ մրցաշրջանում գլխավորելով «Ուրարտուն», թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ Այդ մրցաշրջանի արդյունքներով Գունկոն ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

Share This