Կառլեն Մկրտչյանը շնորհավորել է Տարեցների միջազգային օրվա առթիվ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է։
Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու մեր ավագ սերնդին՝ անցած ճանապարհի, տարիների աշխատանքի, նվիրումի, հոգատարության և մեզ փոխանցած արժեքների ու կյանքի դասերի համար։
Սիրելի՛ տատիկներ և պապիկներ, սիրելի՛ մեծահասակներ,
Իմ ջերմ շնորհավորանքներն ու խորին հարգանքն եմ հղում ձեզ։ Մաղթում եմ ամենակարևորը՝ ամուր առողջություն, խաղաղություն, ընտանեկան ջերմություն և բարեկեցիկ ու անհոգ օրեր։
Տարիների ընթացքում դուք ստեղծել, աշխատել ու շենացրել եք մեր համայնքը։ Այսօր էլ ձեր փորձն ու խորհուրդները կարևոր արժեք են մեզ համար։
Համայնքում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում տարեցների սոցիալական խնդիրներին։ Այդ աշխատանքում կարևոր դեր ունի նաև տարեցների խնամքի ցերեկային կենտրոնը, որտեղ խնամք և հոգատարություն են ստանում տասնյակ շահառուներ։
Սիրելի՛ տատիկներ և պապիկներ, հայրեր և մայրեր, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։
Թող ձեր կողքին միշտ լինեն հարազատ մարդիկ, ձեր տներում՝ ջերմություն ու խաղաղություն, իսկ ձեր սրտերում՝ սեր ու հանգստություն։
❤️Շնորհակալ ենք ձեր ապրած կյանքի, ձեր վաստակի և մեզ փոխանցած արժեքների համար։
