Աբովյանի համայնքապետարանը շնորհավորում է Տարեցների միջազգային օրվա առթիվ
Հոկտեմբերի 1-ին նշվում է Տարեցների միջազգային օրը, որը լավագույն առիթն է ավագ սերնդի վաստակը, տարիների հոգատարությունն ու փորձառությունը կարևորելու և գնահատելու համար։
Սիրելի՛ մեծահասակներ.
Այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ։ Դուք արժանի եք անսահման սիրո, ջերմության ու գնահատության։
Աբովյանի համայնքապետարանում առաջնահերթ հարց է համայնքի տարեցների համար հարմարավետ միջավայրի և զբաղվածության ապահովումը:
Յուրաքանչյուրս պիտի նպաստենք այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ մեր տարեցները կապրեն անհոգ և ապահով։
Կարևորելով ավագ սերնդի հիմնարար դերը մեր կյանքում՝ կրկին շնորհավորում եմ և մաղթում բոլոր տարեցներին ամուր առողջություն, երկարակեցություն և ընտանեկան երջանկություն:
