Սվետլանա Գրիգորյանը այսօր կդառնար 96 տարեկան․ «Ծիծաղի թագուհու» անմոռանալի ժպիտը
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, հայ բեմի ու էկրանի սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի ծննդյան օրն է։
«Ծիծաղի թագուհին» այսօր կդառնար 96 տարեկան։
Նրա անկրկնելի հումորը, վառ կերպարներն ու դերասանական յուրահատուկ խաղը տասնամյակներ շարունակ ժպիտ ու ջերմություն են պարգևել հայ հանդիսատեսին։ Սվետլանա Գրիգորյանի անունն ու արվեստը շարունակում են ապրել մեր հիշողություններում՝ որպես հայ բեմի ու կինոյի անջնջելի էջերից մեկը։
Ծնունդդ շնորհավոր՝ մեր սիրելի ու անմոռանալի դերասանուհի։
Քո ժպիտն ու արվեստը միշտ կմնան մեր սրտերում։
