Իսկ դուք այս դարձվածքներից քանի՞սը գիտեիք․

🔹 ալյուրը մաղել, մաղը կախել — գործերն ավարտել, հանգստանալ

🔹 աստղը թեքվել — ձախորդության մեջ ընկնել

🔹 բամբակ կշռել — նստած տեղը նիրհել

🔹 բաց դուռ ծեծել — արդեն լուծված հարցը բարձրացնել

🔹 բերանը յուղոտ պատառ գցել — կաշառել, սիրաշահել

🔹 գլխարկը թեք դնել — անհոգ, անվախ լինել

🔹 գլխին ջուր մաղվել — հույսերը ի դերև լինել

🔹 գլխում քամի անցնել — դատարկ բաներ մտածել

🔹 դանակ սրել — պատրաստվել հարձակվելու

🔹 դարմանի տակի ջուր — խորամանկ

🔹 եզան տակ հորթ փնտրել — բծախնդիր լինել

🔹 ընկույզին քար չնետել — ուրիշին վնաս չտալ

🔹 իրար երեսից (սրտից) ջուր խմել — իրար լավ հասկանալ

🔹 հացի մեջ աղ չլինել — երախտիքը չգնահատել

🔹 հին դարմանը քամուն տալ — անցած անախորժ դեպքերը հիշեցնել

🔹 մի թելով կարած լինել — նույն բացասական հատկություններն ունենալ

🔹 ով՝ հարս, նա՝ հարսնաքույր — անպոչ գդալ

🔹 ձեռքի մեկը՝ յուղում, մյուսը՝ մեղրում — ոչնչի կարոտություն չունեցող

Share This