Վճռաբեկ դատարանը հստակեցրել է սակարկությունների անվավերության պահանջների վաղեմության ժամկետների կիրառումը
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, 2026 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ ՀԿԴ/0109/02/24 որոշմամբ, անդրադարձել է սակարկություններն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետների կիրառմանը՝ նշելով, որ սակարկություններն անվավեր ճանաչելու դատարանին ներկայացվող պահանջն իր մեջ ներառում է կայացած սակարկության արդյունքում ստորագրված՝ հաղթող ճանաչելու վերաբերյալ արձանագրությունը, որի անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկությունների արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության: Տվյալ դեպքում գործում է՝ «ածանցյալը հետևում է հիմնականի ճակատագրին» (accessorium sequitur principale) կանոնը, ըստ որի` սակարկությունների ընթացակարգը, դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունը (սակարկություններ) և դրա հիման վրա կնքված պայմանագիրը գտնվում են «հիմնական (արձանագրություն)-ածանցյալ (պայմանագիր)» փոխկապակցվածության մեջ: Ասվածի համատեքստում, երբ անձը դատարանին է ներկայացնում սակարկությունը (մրցույթը կամ աճուրդը) անվավեր ճանաչելու պահանջ, ապա նա, ըստ էության, վիճարկում է սակարկություններն ամփոփող արձանագրությունը, առանց որի խոսքի չի կարող գնալ ավարտուն սակարկությունների մասին, որն Օրենքի իմաստով կարող է վիճարկվել:
Վճռաբեկ դատարանն եզրահանգել է, որ սակարկությունների անվավեր ճանաչելու՝ դատարանին ներկայացված պահանջն ըստ իր իրավական բնույթի հանդիսանում է ոչ այլ ինչ, քան գործարքի անվավերության պահանջ (արձանագրության վիճարկում, որով ճանաչվել է հաղթողը), որի դեպքում գործում է ոչ թե հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը այլ հատուկ ժամկետը։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/4170
