Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն աջակցելու նպատակով Շիրակի մարզային մարմինը համագործակցության հուշագիր է կնքել
Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի և «Արևամանուկ» հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հուշագրի նպատակն է ամրապնդել կողմերի համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը, վերականգնմանը և հասարակությանը վերաինտեգրմանը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է՝
✔️փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մասնագիտական քննարկումների, խորհրդակցությունների և կլոր սեղանների կազմակերպում,
✔️պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում՝ նպաստելով օրինապահ վարքագծի դրսևորմանը և հասարակությանը վերաինտեգրմանը,
շահառուների անհատական կարիքներին համապատասխան հոգեբանական և հոգեսոցիալական աջակցության տրամադրում,
✔️անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվության իրականացում,
կյանքի, սոցիալական և ծնողական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կազմակերպում,
✔️անհրաժեշտության դեպքում, Ծառայության համաձայնությամբ, շահառուների ուղղորդում համապատասխան ծառայությունների։
Կողմերը կարևորում են շահառուների անհատական կարիքների գնահատումը և դրանց համապատասխան աջակցության տրամադրումը։ Այս աշխատանքը միտված է զարգացնելու շահառուների սոցիալական հմտությունները և խթանելու դրական վարքագծային փոփոխությունները։
Համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա համատեղ իրականացնելու հոգեբանական, հոգեսոցիալական և սոցիալական աջակցության ծրագրեր՝ նպաստելով պրոբացիայի շահառուների վերականգնմանն ու սոցիալական ներառմանը։
