Միքայել Մինասյանին հրավիրել են Գլխավոր դատախազություն

Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ Գլխավոր դատախազությունում իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր:

Միքայել Մինասյանը հրավիրվել է Դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին՝ ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Ներկայանալու վերջնաժամկետը հոկտեմբերի 9-ն է։

Միքայել Մինասյանին պատկանող գույքի ուսումնասիրության առնչությամբ Գլխավոր դատախազությունից ծանուցագրեր են ստացել նաև Մինասյանի հետ փոխկապակցված 10 անձ։

Share This