YouTube-ը նոր կանոններ է սահմանում`որ տեսանյութերը կհեռացվեն ցանցից

YouTube-ը այլեւս չի թույլ տա հրապարակել տեսանյութեր, որոնք չարանենգ կերպով վիրավորում են ինչ-որ մեկին գենդերային պատկանելիության կամ սեռակողմնորոշման հիմքով։ Միաժամանակ նաեւ կհեռացվեն այն տեսանյութերը, որոնք կպարունակեն ակնարկային կոչեր՝ բռնություն գործադրելու հետ կապված։ Այս մասին հայտնում է ВВС-ի ուկրաինական ծառայությունը։
Նշենք, որ YouTube-ում արգելված են նաեւ այնպիսի տեսանյութերը, որոնք պարունակում են բռնության սպառնալիք, արտաքին տեսքի ծաղրանք, անձնական ինֆորմացիայի հրապարակում, որեւէ անձի հանդեպ քաջալերում են հալածանքը։ Նոր կանոնները կվերաբերեն բոլորին անխտիր։ Բացառություններ կարվեն միայն սատիրայի, ստենդապ երգիծական ելույթների եւ երաժշտական տեսանյութերի համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )