Ծիծեռնակաբերդում ոստիկանները կանխել են թմրանյութի իրացման կասկածով 32-ամյա տղամարդու փախուստը․ նա կալանավորվել է
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները սեպտեմբերի 18-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի տղամարդու։ Վերջինս, նկատելով ոստիկաններին, գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմել։
Ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է տղամարդու փախուստը։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նա կալանավորվել է։
