Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հենց այսօր Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի :
