Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը
Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը դայակը ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային, փայտով հարվածել մարմնի տարբեր հատվածներին և նրան անպիտան անվանել։ Բնակիչը Ambion.news-ին ասել է, որ երեխան չքայլող և համր է, առողջական վիճակը հիմա լավ է, իսկ «պոլի փայտով» ծեծի հետքերը անցել են։
Մանկատունը հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ տնօրենը տեղում չէ և աշխատակիցը իրավասու չէ մեկնաբանել, իսկ վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը խոստացավ կապ հաստատել ավելի ուշ։
Դեպքը եղել է օգոստոսին։ Նախնական տվյալներով՝ աշխատակիցը տնային կալանքի տակ է, Աշխատանքի և բարեկեցության նախարարության գնահատմամբ՝ նա ազատվել է աշխատանքից։
