Ռոբերտ Քոչարյան․ «Ժամանակ չկա․ պետք է վերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը»

Ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը:

Մեր հասարակությունը պառակտված է, հուսահատված։ Ազգային իմունային համակարգը քայքայված է, ինչը մեր պետության վաղվա օրվա հանդեպ միայն մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս։ Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլության, արկածախնդրության և տգիտության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Share This