Նոր Նորքում 36-ամյա գործարարին մահացած են գտել՝ սեփական լավաշի արտադրամասում
Երևանում 36-ամյա գործարարին մահացած են գտելAmbion.news-ի տեղեկություններով գիշերը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 36-ամյա գործարար տղամարդուն իր սեփական լավաշի փռում կախված են գտել։ Նախնական վարկածով վերջինս ինքնասպանություն է գործել։ Նա ամուսնացած էր, ունի 7-ամյա դուստր։
ՆԳՆ ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ սեպտեմբերի 20-ին ժ․00.28-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Վիլնյուս փողոցում գործող հացի արտադրամասում հայտնաբերել են տղամարդու դի կախված վիճակում։ Հանգամանքները պարզվում են։ Կազված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
