«Պարզ Լիճ»-ի հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը, օգնության են հասել փրկարարները
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարներն ու շտապօգնության բժիշկը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ապա տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
