Մայր Աթոռը դատապարտում է Հովհաննավանքում անհարիր խնջույքը
Վերջին օրերին շրջանառվում է տեսանյութ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է սրբավայրը պղծվում՝ վերածվելով «ռաբիս տաշի-տուշի» վայրի։ Կարգալույծ հռչակված և աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը հայտարարում է, թե «սարքած վիդեոներ են», իսկ տեղացիները փաստում են, որ նման միջոցառումներ եղել են նաև եկեղեցու մերձակայքում։
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս դեպքում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը և անհանգստություն է պատճառում շրջակայքի բնակչությանը։
