Կալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր

2028 թվականի առաջին եռամսյակում Իրվայնում նախատեսվում է Օրինջ շրջանի առաջին հանրային հուշահամալիրի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Alphanews.am»-ը։

Նախաձեռնությունը իրականացնում է ԱՄՆ-ի հայ համայնքը։ Նախագիծը կդառնա «Irvine Great Park»-ի կենտրոնական «Heart of the Park»-ի մասը, որը համարվում է տարածաշրջանի խոշորագույն հանրային զբոսայգիներից մեկը։

Կենտրոնում կլինի մոտ 3.35 մ բրոնզե քանդակ՝ երեխային գրկած հայ մայր, ինչպես նաև թռչող կռունկներ ու անմոռուկի ծաղիկ։ Հուշարձանը կտեղադրվի 4 ֆուտ բարձր պատվանդանի վրա՝ «Armenian Genocide April 24, 1915» գրությամբ։

Share This