Կասեցվել է «ԳԱԶՊՐՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել «ԳԱԶՊՐՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ՀՎՀՀ՝ 01383906, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15)։ Ստուգմամբ արձանագրվել է չստուգաչափված չափիչ միջոցի շահագործում և արագ արձագանքման QR կոդի բացակայություն։

Այդ պատճառով կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը մինչև խախտումների վերացումը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել խախտումները, տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Share This