Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում սեպտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին և 6-ին՝ գիշերը և կեսօրից հետո, իսկ 4-5-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ մինչև 20-25 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
