Հովհաննես Իշխանյան․ «Օրբելյանին վարկաբեկեցին, գործից հանեցին․ Հայաստանը կորցրեց վարպետին, իսկ նորմալաֆոբները ձեռք բերեցին եկեղեցահարձակ խուժան»

Կոնստանտին Օրբելյանը Լիտվայի Կաունաս քաղաքի բարձրագույն պատվո նշանի է արժանացել՝ տեղի մշակութային կյանքում ունեցած իր ավանդի համար

 

Իսկ Օբրելյանին Հայաստանից աքսորեցին սրանք։ Առաջին հալածյալներից էր

 

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Օրբելյանին մեղադրել էր, որ Օպերայում քաղաքականությամբ է զբաղվում։ Թեև թե ուզեր կարար զբաղվեր, բայց սուտ էր։ Ոնց որ հիմա քահանաների հետ են անում։

 

Մշակույթի փոխնախարարը՝ Նազենի Ղարիբյանը, հալածանքների շրջանակներում ասել էր՝ Օրբելյանից ի՞նչ դիրիժոր, նա չափ տալ չգիտի

 

Հանրային հեռուստատեսության Լուրերի այժմյան խմբագիր Մհեր Արշակյանը լալահառաչ հոդված էր գրել, թե՝ Կոնստանտին Օրբելյան, չես էլ ամաչում, հրաժարական չես տալիս։ Ոնց որ հիմա Կաթողիկոսի մասին են ասում։

 

Մի խոսքով նորմալ մարդուն, նորմալ վարկաբեկեցին, գործից հանեցին։ Օրբելյանը դատի տվեց, հաղթեց։

 

Բայց գնաց, Հայաստանը Օրբելյանի պես վարպետ կորցրեց, Դուրգարյանի ախպոր պես եկեղեցահարձակ խուժան ձեռք բերեց։

 

Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող։

 

Սիրուշոյին էլ են դրա համար ատում, կապ չունի, որ Քոչարյանենց ընտանիքից ա, հաջողակ ա, դրա համար են ատում

 

Հովհաննես Իշխանյան

Share This