Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 30–31-ին և սեպտեմբերի 1–2-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 3-ին՝ առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18–23 մ/վրկ։

Հանրապետությունում օգոստոսի 30–31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1–3-ին՝ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29–31-ին, սեպտեմբերի 1–2-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին հարավ-արևելյան և արևելյան է՝ 4–7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 20–25 մ/վրկ ուժգնացմամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29–31-ի ցերեկները աստիճանաբար կնվազի 4–6 աստիճանով։

Share This