Երևանում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ մեքենա

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

 

«Ժամը 11:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes G» և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Ըստ տեղեկությունների՝ «Mercedes G»-ն («Յաշիկ») մեկնում էր հարսանեկան արարողության, երբ տեղի է ունեցել վթարը, իսկ այն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

 

Նշված «Mercedes G»-ի հետ մեկ այլ «Mercedes G» էլ էր մեկնում հարսանիքի, որը կրկին Թբիլիսյան խճուղում բախվել էր կայանված «Toyota»-ին»,- նշում է լրատվամիջոցը։

 

 

Share This