Արթուր Վանեցյանը 300 հազար դրամ է փոխանցել պատերազմում զոհված ԱԱԾ մայորի որդու համար կազմակերպված դրամահավաքին
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 300 հազար դրամ է փոխանցել պատերազմում զոհված ԱԱԾ մայոր Գրիգորի Թումասյանի որդու՝ Լևոնի համար կազմակերպված դրամահավաքին։
Լևոնը պատրաստվում է մասնակցել բասկետբոլի մրցումների, սակայն մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հավաքագրման նպատակով սկսվել էր դրամահավաք։
Վանեցյանի կատարած փոխանցման մասին տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերում։
«Ես պատկերացնում եմ Լևոնի ուրախությունը՝ էս լուրն իմանալուց։ Ապրեք և զորանաք։ Աստված պահապան Ձեզ և Ձեր ընտանիքին»,– նշվում է տարածված գրառման մեջ։
Պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ հասարակական աջակցությունն այս անգամ ևս դրսևորվել է կոնկրետ քայլով՝ հնարավորություն տալով երիտասարդ մարզիկին շարունակել իր ճանապարհը սպորտում և մասնակցել կարևոր մրցումների։
Ամբիոն Նյուզ-ը մաղթում է Լևոնին հաջողություններ առաջիկա մրցումներում և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում նրա երազանքի իրականացման գործում։
