Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան Էրիկ Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարքվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։

Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապանդման իրականացման մասին, հետեւաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարրումը՝ այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել, ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ։

Բացի այդ, Դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ, այն ինչ վիճարկվող որոշումից հետևմ է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում Դատարանի որոշումը։

 

Լևոն Քոչարյանի փաստաբան

Էրիկ Ալեքսանյան

Share This