Երբ քաղաքական դիրքորոշման համար սկսում են «գործ սարքել»․ ես չեմ լռելու
Երբ հասկանում ես, թե իրականում ով է ընդդիմությունը, ու որոշում ես կանգնել իշխանության կողքին, սկսվում է ամենադժվար փուլը։
Հանկարծ հայտնվում են հին «կլանների» մնացորդները, հին կապերը, հին մեխանիզմները։ Ու, իմ համոզմամբ, սկսվում է ամեն ինչ՝ դատախազներով, քննիչներով, տարբեր գործերով ու գլխիդ «սարքելու» փորձերով։
Վանեցյանական, դոդական կամ որևէ այլ կլանի մնացորդներ կարող են փորձել օգտագործել իրենց ունեցած կապերն ու ազդեցությունները, բայց մի բան պետք է հասկանան՝ ես այն մարդը չեմ, ում կարելի է վախեցնել կամ լռեցնել։
Իմ քաղաքական դիրքորոշումը հանցագործություն չէ։
Իշխանության կողքին կանգնելը հանցագործություն չէ։
Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ իր կապերով կարող է իմ գլխին գործ սարքել, թող փորձի։
Ես լռելու փոխարեն խոսելու եմ։
Թաքնվելու փոխարեն՝ բացահայտելու եմ։
Ու ամեն ինչի համար պատասխան տալու է նա, ով օրենքը փորձել է դարձնել անձնական հաշվեհարդարի գործիք։
