1959-ի մագնիտոֆոնը նորից աշխատում է․ մնում է գտնել խորհրդային արտադրության հին ժապավեններ

Այս 1959 թվականին արտադրած չքնաղ սարքը այժմ ամբողջապես աշխատում է, ինչպես 67 տարի առաջ։ Ես սիրում եմ հին սարքերին նոր կյանք հաղորդել։ Մնացել է սրա համար ժապավեններ գտնեմ։ Դրանք վաղուց արդեն չեն արտադրվում։ Կարելի է գտնել համեմատաբար թարմ տարբերակներ eBay հարթակում, բայց դրանք ավելի ուշ արտադրած մագնիտոֆոնների համար են։ Եթե տանը մի տեղ մնացել է հին, խորհրդային տարիների արտադրության մագնիտոֆոնի ժապավեն, պատրաստ եմ նվեր ստանալ 🙂 ։ Ես դրա դիմաց կարող եմ ձեզ ձայնային ֆայլի տեսքով վերադարձնել դրա պարունակությունը։

Share This