Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց․ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց՝ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- Ambion.news-ին հայտնեցին կոմիտեից:
