Մելադա Սարգսյանի վերաբերյալ նոր ահազանգեր․ քաղաքացիները պնդում են՝ իրենց ահաբեկում են

«Ամբիոն Նյուզ» լրատվական կայքը այսօր առավոտվանից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից՝ Մելադա Սարգսյանի վերաբերյալ։

Մեր խմբագրություն դիմած քաղաքացիների պնդմամբ՝ Սարգսյանն իրենց զանգահարում է և սպառնալիքների ու ահաբեկման բնույթ ունեցող խոսակցություններ վարում։ Նրանցից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում իրենց հաղորդումները ներկայացնել իրավապահ մարմիններին։

Միաժամանակ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչ այս պահը քննիչը չի լսել Մելադա Սարգսյանին, եթե նրա վերաբերյալ արդեն իսկ քաղաքացիների կողմից ներկայացվել են դիմումներ և ահազանգեր։

Հիշեցնենք՝ քաղաքացիների դիմումները ՀՀ գլխավոր դատախազության կողմից ընթացք են ստացել և ուղարկվել Շիրակի մարզի դատախազություն։ Սակայն, քաղաքացիների փոխանցմամբ, մինչ օրս իրենց հայտնի չէ որևէ գործուն քայլի մասին։

«Ամբիոն Նյուզ»-ը սպասում է Շիրակի մարզի դատախազության և քննություն իրականացնող մարմնի պարզաբանմանը՝ դիմումների հիման վրա ի՞նչ գործողություններ են իրականացվել, արդյոք քաղաքացիների ահազանգերը ստուգվել են, և ինչո՞ւ Մելադա Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության։

Միևնույն ժամանակ ընդգծում ենք՝ հրապարակված տեղեկությունները ներկայացվում են որպես քաղաքացիների ահազանգեր և պնդումներ, իսկ դրանց իրավական գնահատականը կարող են տալ բացառապես իրավասու մարմինները։

Share This