Կառավարությունը սահմանել է արտադպրոցական կրթության ոլորտի աշխատողների պաշտոնների միասնական անվանացանկը

Կառավարության որոշմամբ սահմանվել են արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական ու վարչատնտեսական աշխատողների պաշտոնների միասնական անվանացանկը և պաշտոնների նկարագրերը՝ նպատակ ունենալով ստեղծել ոլորտում աշխատողների պաշտոնների, գործառույթների և դրանց ներկայացվող մասնագիտական պահանջների միասնական իրավական հիմք։

 

Նոր կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է արտադպրոցական կրթության համակարգի զարգացման, կազմակերպությունների և կենտրոնների գործունեության առանձնահատկություններին համապատասխան պաշտոնների հստակեցման, ինչպես նաև աշխատողների գործառույթների և որակավորման պահանջների միասնական կարգավորման անհրաժեշտությամբ։

 

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/213

Share This