Հայտնաբերվել է 83-ամյա գեներալ-մայոր Իգոր Լապտեւի մարմինը
Մոսկվայի Վերին Կրասնոսելսկայա փողոցի բնակարանում հայտնաբերվել է թոշակի անցած 83-ամյա գեներալ-մայոր Իգոր Լապտեւի մարմինը։
MK-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ զինվորականն ինքնասպան է եղել։ Ըստ տեղեկության՝ ողբերգությունը տեղի է ունեցել նախորդ օրվա կեսօրին։
Իգոր Լապտեւը մասնակցել է Աֆղանստանում մարտական գործողություններին, այնուհետև ծառայել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում՝ մասնագիտանալով տեղեկատվական անվտանգության մեջ։ 1990-ականների վերջում եղել է հարկերի և տուրքերի փոխնախարար, «Ինֆորմտեխնիկա»-ի խորհրդի նախագահ, պարգևատրվել է Պատվո շքանշանով։
