Այսօրվանից ուժի մեջ են մտել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնությունների նոր փոփոխությունները

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026 թվականի համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ հատկացված 5000 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների բաշխման ապահովումը։

 

Մաքսատուրքի արտոնությամբ տրամադրվող լրացուցիչ 5000 միավորից՝

 

🔹 500 միավորը նախատեսվում է հատկացնել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին

 

🔹4500 միավորը նախատեսվում է հատկացնել անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց

 

2026 թվականի օգոստոսի 20-ի ՀՀ կառավարության № 1234-Ն որոշումը ⬇️

 

https://www.e-gov.am/gov-decrees/item/47089/

Share This