«ԱՄԲԻՈՆ ՆՅՈՒԶ»-Ի ԽՄԲԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ

«Ամբիոն Նյուզ» լրատվական գործակալության խմբագիր Հասմիկ Վիրաբյանի թիրախավորման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել նրա անվան շուրջ կեղծ տեղեկությունների տարածումը։

Ըստ լրատվամիջոցի ներկայացրած տվյալների՝ վերջին շրջանում նպատակաուղղված ապատեղեկատվություն է շրջանառվում բացառապես խմբագիր Հասմիկ Վիրաբյանի անձի և մասնագիտական գործունեության վերաբերյալ։ «Ամբիոն Նյուզ»-ը հորդորում է չտրվել մանիպուլյացիաներին, չտարածել ստահոդ լուրեր և հենվել միայն ստուգված փաստերի վրա։

Իրավիճակի հետագա սրումը կանխելու և խմբագրի բարի համբավը պաշտպանելու համար գործակալությունը պատրաստվում է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ տարածվող ապատեղեկատվությանը համապատասխան իրավական գնահատական տալու պահանջով։ Միևնույն ժամանակ, իրականությունը բացահայտելու համար լրատվամիջոցը պատրաստակամություն է հայտնել հանրայնացնել առկա ձայնագրությունները, որոնք հերքում են շրջանառվող կեղծիքները։

«Ամբիոն Նյուզ»-ը հիշեցնում է, որ զրպարտությունն ու ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումն առաջացնում են իրավական հետևանքներ, և հորդորում է զերծ մնալ անհիմն մեղադրանքներից։

Հարգանքներով` Ամբիոն Նյուզ

Share This