Աննա Վարդապետյանն այցելել է Լոռու մարզում համայնքներին վերադարձված տարածքներ
Վանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության և պետշահերի հայցերի արդյունքում համայնքներին վերադարձված այգիների, այլ անշարժ գույքերի տարածքներ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, շրջել է Վանաձոր և Ալավերդի համայնքների այն տարածքներում, որտեղ դատախազական ներգործության կամ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի բավարարման արդյունքում՝ անշարժ գույքեր են վերադարձվել համայնքին կամ դրանք համայնքին վերադարձնելու իրավական գործընթացն սկսված է:
