7 մլն դոլար գրավը մերժվեց․ ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող մեղադրյալի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով.Ալոյան
Փաստաբան Նարեկ Ալոյան գրում է.Սպանության փորձի մեջ մեղադրվող և ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող վստահորդիս կալանավորման ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով, իսկ կալանավորումը տնային կալանք և 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 2 միլիարդ 541 միլիոն ՀՀ դրամ գրավով փոխարինելու մասին իմ միջնորդությունը դատավոր Հակոբ Մանուկյանի կողմից մերժվեց։
Մի շարք երկրներ 7 միլիոն ԱՄՆ դոլարով կարող են զարգացնել հսկայական ռազմաարդյունաբերական համալիրներ, իսկ Հայաստանում այդ գումարի դիմաց հնարավոր չէ վերահսկել ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող ընդամենը մեկ անձի տնային կալանքը…
Հատուկ ընդգծեմ, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե անձին ազատ արձակելու, այլ ավելի քան 2 տարի ձգվող դատավարության հետագա ընթացքը նրա՝ տնային կալանքում գտնվելու պայմաններում շարունակելու մասին է։
Պարտք ունեցող պետությունը կարող է և պարտավոր է օգտագործել իր բոլոր ռեսուրսները և փնտրել առաջադեմ մոտեցումներ` նոր պարտքերից խուսափելու և առկա պարտքերը մարելու համար։
Մեր դեպքում մոտեցումները մնում են նույնը, իսկ պարտքն աճում է…
