Ի՞նչ է նշանակում «եկել մեզի շնորհքով տեսել են, մենք բողոք չունինք»։
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր «Infinity»-ով վրաերթի է ենթարկում 63-ամյա մարդու, պատճառում բազմաթիվ կոտրվածքներ, ու հանկարծ այդ ծանր վնասվածքներով մարդուն շուտափույթ «դուրս են գրում» հիվանդանոցից։ Իսկ երբ իմ գործընկեր Անահիտը գնում է տուժողի տուն՝ հասկանալու կատարվածը, բախվում է բացահայտ սպառնալիքների ու լռեցնելու փորձերի։
Կարո՞ղ ա 90-ականներում ենք ապրում, որ «հարցեր լուծելով» ու մարդկանց վախեցնելով հանցագործություն կոծկեք։ Սա պարզապես ճանապարհատրանսպորտային պատահար չէ, սա պաշտոնական լկտիության, վախի մթնոլորտի և քրեական գործը «ջրելու» դասական ու գարշելի օրինակ է։
Սա առաջին դեպքը չէ, երբ ՇՊՀ ռեկտորը հայտնվում է աղմկահարույց պատմությունների կենտրոնում․ որոշ ժամանակ առաջ էլ աշխատողի աղմկահարույց հեռացման սկանդալն էր, որին հաջորդեց բուհի ղեկավարությանը խայտառակող ձայնագրության տարածումը։
2018-ից հետո սրընթաց կարիերա արած ու ամենաքաղաքականացվածը համարվող ռեկտորն այսօր էլ թաքնվում է «խիստ զբաղված լինելու» հետևում, մինչդեռ տեղի ունեցածի շուրջ բազմաթիվ անպատասխան հարցեր են օդում կախված մնում։
Արամ Դավթյան
