Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում
Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015-ից տաքացման տեմպերն արագացել են։ Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը բացառելուց հետո ստացվել է առաջին վիճակագրորեն նշանակալի ապացույցը, որ երկարաժամկետ տեմպն աճում է։
Վերջին տասնամյակում գլոբալ միջին ջերմաստիճանը յուրաքանչյուր տասնամյակում բարձրացել է մոտ 0,35 °C-ով, մինչդեռ 1970–2015-ին՝ փոքր-ինչ պակաս 0,2 °C-ից։ Այդ տեմպը ամենաբարձրն է 1880-ից ի վեր։
