Կիտրոնի համով, կիտրոնի տեսքով․ պատրաստենք ախորժելի տրյուֆելներ՝ առանց բարդության

Բարի առավոտ։ Այսօր պատրաստելու ենք կիտրոն֊տրյուֆելներ։ Շատ համեղ են ստացվում, իսկ տեսքը շա՜տ ախորժալի, իսկական կիտրոնիկներ։

 

Բաղադրիչներ՝

Խմորի համար՝

կիտրոնի տորթի խառնուրդ 425 գ (կամ կարող եք ինքներդ պատրաստել՝ 1,5 բաժակ ալյուր, շաքարավազ 1 բաժակ, փխրեցուցիչ 2 թ.գ., սոդա 1/4 թ.գ.)

հալած կարագ 1/2 բաժակ

կիտրոնի հյութ 1 ճ.գ.

շաքարավազ 2 ճ.գ.

կիտրոնի կեղև 1 թ.գ., ըստ ցանկության

 

Այլ բաղադրիչներ՝

դեղին շաքարավազ 3/4 բաժակ

 

Փորձեք պատրաստել Մառանիկի բարձրակարգ ալյուրով, շաքարավազով, փխրեցուցիչով։

 

Պատրաստման եղանակը՝

Կիտրոնի տորթի չոր խառնուրդը փռել տապակի վրա, բովել ջեռոցում 5 րոպե 175°֊ում։ Մեծ ամանի մեջ խառնել չոր բոված խառնուրդը և մնացած բաղադրիչները, պետք է ստացվի խոնավ շաքարավազով խմոր։ Խմորից գդալով վերցնել հավասարաչափ և կարագոտ ձեռքերով գնդել։ Պետք է ստացվի մոտ մինչև 20 գնդիկ։ Կարող եք ձեռքերի օգնությամբ գնդիկներին տալ կիտրոնի ձև։ Յուրաքանչյուր գնդիկը թավալել դեղին շաքարավազի մեջ։ Դասավորել ափսեի մեջ, սառեցնել 1 ժամ։ Տրյուֆելները կարող եք պահել փակ ամանի մեջ սառնարանում մինչև 1 շաբաթ։ Զարդարել անանուխի թարմ տերևներով։

 

 

Share This