Աննա Հակոբյանի «ռիլերից» հետո Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը` 1. Հաստատել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-298-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի»,– ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ օրերս Փաշինյանի երեխաների մայրը՝ Աննա Հակոբյանը, ներկայացրել էր ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը՝ նշելով, թե «բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, անվտանգ ընտանիքի մոդելով»։

Նա նշել էր, որ նախատեսվում է մշակել ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումներ և դրանք ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։

Share This