Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը

Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու արտադրատեսակներ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջներին՝«Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ ելակի համով» և «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք՝ տանձի համով»։ Դրանց նմուշներում «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշները չեն համապատասխանել սահմանված պահանջներին։

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված երկու արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։

 

Տեսչական մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Share This