Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses

Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկել է բիզնեսը՝ բարձրորակ ներքնակների արտադրությամբ։ Սկզբում աշխատել է սեփական ձեռքերով պատրաստած մեխանիկական հաստոցով, որը մինչ այսօր գործում է նորագույն սարքավորումների կողքին։

Տարիների ընթացքում արտադրական ծավալները ընդլայնվել են, գործընթացները ավտոմատացվել։ Royal Mattresses-ը հիմա արտադրում է շուրջ 30 տեսակ ներքնակ՝ էկոնոմից մինչև օրթոպեդիկ, ինչպես նաև անկողնային պարագաներ, վերմակներ ու ծածկոցներ։

Գործընկերներ են դարձել Ակբա բանկն ու լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգը, որոնց աջակցությամբ ընկերությունն ընդլայնվել է և համալրվել նոր հաստոցներով։ Royal Mattresses-ը ունի չորս խանութ-սրահ Երևանում և Վանաձորում ու շարունակում է զարգացնել արտադրությունը։

Share This