Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Օգոստոսի 15-ին, ժամը՝ 17:00-ին, Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում տեղի կունենա նախատոնակ՝ հանդիսապետությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Հոգևորականաց թափորը՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ, հանդիսավորաբար Սուրբ Աստվածածին եկեղեցուց դուրս կբերի Ս. Յոթվիրաց պատկերը և կկատարվի անդաստան:

 

Օգոստոսի 16-ին, ժամը՝ 10:00-ին, Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում՝ ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, այնուհետև Սրբազան Հոր ձեռամբ տեղի կունենա Խաղողօրհնեքի արարողություն:

Share This