Տիգրան Աբրահամյան. TRIPP նախագիծը ԱՄՆ-Իրան դիմակայության պայմաններում սպառնալիք է ՀՀ-ի համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է, որ ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։
Նրա խոսքով՝ իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։ Նա նշել է, որ եթե Իրանը դեմ է Պարսից ծոցում ամերիկյան ներկայությանը, ապա դեմ է նաև ԱՄՆ-ի ներկայությանը Հարավային Կովկասում, և նախագիծը դիտվում է որպես սպառնալիք Իրանի դեմ։
Աբրահամյանի գնահատմամբ՝ թեման Իրանում կրկին ակտիվացել է նախագծի իրագործման և մասնավորապես ամերիկյան պատվիրակությունների ակտիվության ֆոնին։ Նա հավելել է, որ որոշ ազդեցիկ իրանական շրջանակներ TRIPP-ը դիտարկում են ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ և դրանից բխող եզրահանգումներ անում։
