Երևանում ու մարզերում սպասվում են կարճատև անձրևներ և քամու ուժգնացումներ

Երևանում օգոստոսի 14-15-ի գիշերվա և երեկոյան, իսկ 12-13-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամին կհասնի 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 12-15-ին գիշերային ժամերին և կեսօրից հետո շրջանների մեծ մասում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վրկ, ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ, իսկ Արմավիրում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, Շիրակի որոշ հատվածներում երեկոյան՝ 17-20 մ/վրկ։

Share This