1966 թվական․ ի՞նչն է ստիպել խորհրդային հայաստանցիներին լքել նստատեղերն ու կպչել պատուհաններին․ բացահայտեք լուսանկարի գաղտնիքը

1966 թվական, Խորհրդային Հայաստան։ Այս լուսանկարին նայելիս թվում է, թե մարդիկ մոռացել են ամեն ինչի մասին՝ նույնիսկ իրենց հարմարավետության։ Ուղևորներից ոչ ոք չի նստում իր տեղում, բոլորը՝ մեծից փոքր, կպել են պատուհաններին։ Նրանց հայացքները հեռվում են, իսկ դեմքերին՝ զարմանք ու հիացմունք։

 

Ի՞նչն է ստիպել նրանց թողնել նստատեղերը։ Ի՞նչ տրանսպորտի մեջ են նրանք և ո՞ւր են ուղևորվում։

 

Հարգելի Ֆոտոպատմությանը հետևող բարեկամ, սա իսկական հանելուկ է, որը մեզ տանում է անցյալի Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը։ Փորձիր գուշակել՝ որտե՞ղ է արվել այս կադրը, ի՞նչ փոխադրամիջոց է սա և ի՞նչն է այդքան գրավել ուղևորների ուշադրությունը։

 

Գրիր քո վարկածը մեկնաբանություններում, իսկ ճիշտ պատասխանը կհրապարակենք շուտով։ Հետևեք «Ֆոտոպատմությանը»՝ բացահայտելու մեր պատմության ամենահետաքրքիր դրվագները։

Share This