Սահմանադրության նոր տեքստը արտաքին պետությունների կողմից պահանջ է . Գրիգորյան
Ամբիոն նյուզի զրուցակիցն է իրավագետ, Սահմանադրական և վարչական իրավունքների մասնագետ Վահե Գրիգորյանը
– Ընդդիմությունը հաճախ պնդում է , որ Սահմանադրության փոփոխումը Ալիևի պահանջն է, իսկ իշխանությունն էլ իր հերթին հերքում է, ասելով,որ դա մեր ներքին հարցն,մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Իսկ ո՞րն է Ձեր տեսակետը
– Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության պահանջը առնվազն այլ պետությունների կողմից արտահայտված պահանջ է, դուք չեք տեսնի ՀՀ-ում քաղաքացիների խմբի,ովքեր պահանջում են Սահմանադրության փոփոխություն։ Մյուս կողմից որևէ մեկը չի կարողանում հիմնավորել, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը,այսինքն բոլոր այն իշխանական անձինք ովքեր ներկայացնում են այդ ծրագիրը չեն կարողանում տալ հիմնավորում, թե ի՞նչ խնդիր կա ներկայիս Սահմանադրության մեջ ,և ինչ խնդիր է լուծվելու իրենց նախագծած Սահմանադրությամբ։
– Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի,կամ կախվածության հռչակագի՞ր է։
– Անկախության հռչակագիրը չի‘ կարող լինել կոնֆլիկտի կամ խաղաղության մասին հռչակագիր,այն պետության հիմնադրման արտաքին և ներքին քաղաքականության ուղղությունների,հիմնասյուների մասին փաստաթուղթ է ։ Այն հարցին, թե անկախության հռչակագիրը կոնֆլիկտի փաստաթուղթ է, թե ոչ, կարծում եմ ժամանակի անիմաստ վատնում է, սակայն անձինք, ովքեր չեն ուզում տեսնել իրականությունը չեն էլ տեսնելու այն։
– Ինչու՞ Սահմանադրության նոր տեքստը չհրապարակեցին մինչև ընտրությունները, ինչպես որ նախապատրաստվում էին։
– Սահմանադրության տեքստը չհրապարակելու պատճառը երկուսն են
առաջին պատճառը այն էր, քանի որ պատրաստ չէր, մինչ դեռ ահռելի գումարներ են ծախսվել դրա պատրաստման, նախագծման վրա, իսկ երկրորդ պատճառը
որպեսզի իշխանությունը չկորցնի իր ձայների մի մասը որով նա կկորցնի պայմանավորված նոր Սահմանադրության տեքստով
– Այս ամենը իրականություն դառնալու դեպքում, մենք որպես պետություն, գոյություն կունենա՞նք արդյոք։
– Անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն մենք կունենանք, պետությունը ըստ ինձ գոյություն կունենա։ Սահմանադրությունը ապահովում է պետության իրավական գոյությունը, պետության փաստացի գոյությունը ապահովում է նրա պարտադիր բաղադրատարրերը` բանակը, բնակչությունը, իշխանությունը, օրենքների առկայությունը։
Ա. Հարությունյան
